Պաշտամունք

Ամեն կիրակի առավոտյան ժամը 10:50

Պատգամներ

Կիրակնօրյա պաշտամունքներ

Ամեն կիրակի առավոտյան ժամը 11:00
Կարող եք դիտել մեր հավաքույթներն ու հետեւել մեզ սոցցանցերում

Միացեք մեզ սոցիալական ցանցերում:

Շատ մարդիկ կգտնվեն եկեղեցում, որ մնացել են հավատարիմ կերպով «տանը», բայց նրանց սրտերը հեռու են Հորից։ Նման մարդիկ հիշեցնում են ավագ որդուն, որ տանն է, բայց կորած։ Նա ապրում էր Հոր տանը, բայց իր օրերն անցնում էին դաշտում՝ Հորից հեռու, իսկ սիրտը՝ լցված դառնությամբ, հպարտությամբ ու ինքնարդարացմամբ։ Նա կատարում էր իր պարտականությունները, բայց աշխատում էր ստրուկի տրամաբանությամբ, ոչ թե սիրով, այլ պարտադրանքով ու դժգոհությամբ, ոչ թե նվիրումով ու պատրաստակամությամբ, այլ շարունակ գանգատվելով։

Մարդիկ կան, որ եկեղեցում են՝ իրենց հոգևոր տան մեջ, բայց չունեն իրական ուրախություն։ Ուրախության պակասը նրանց սրտում դարձնում է նրանց կասկածով լի և նախանձոտ, հատկապես, երբ ուրախություն են տեսնում ուրիշների մոտ։ Նրանց ներսը լի է դժգոհությամբ, անընդհատ ու ամեն բանի մեջ իրենք իրենց բավարարված չեն զգում, գնահատված չեն զգում, հատկապես, երբ իրենք իրենց համեմատում են ուրիշների հետ և կարծում են, որ անտեսված են։ Փոխանակ նման իրավիճակում Հորը դիմելու, նրանք ուրիշներին են դիմում և հետո լցվում բարկությամբ ու մեղադրում և անարգում Հորը և ընտանիքի անդամներին։ Նրանք Հոր տանն են, բայց չեն ճանաչում Հոր անսահման սերն ու ողորմությունը, գթությունն ու կարեկցանքը։

Մնալ տանը, բայց հեռու Հորից նշանակում է ապրել այնպես, կարծես Աստծո սերը գործերով է ձեռք բերվում։ Նշանակում է մերժել շնորհի իրականությունը, մոռանալ, որ մեր գոյությունն ու մեր փրկությունը կախված չեն մեր գործերից, այլ Հոր անպայման ու անսահման սիրուց։ Մնալ տանը, բայց առանց ուրախության, նշանակում է հրաժարվել մասնակցել Հոր պատրաստած ուրախության խնջույքին ու մնալ դրսում՝ դառնության, միայնության ու անդադար բողոքի մեջ։

Ինչպես կրտսեր որդու պարագայում, ավագ որդու համար ևս Հայրը դուրս եկավ նրան ընդառաջ և աղաչում էր, որ ներս մտնի։ Նա հրավիրեց նրան ներս գալ ու ուրախանալ՝ հիշեցնելով, որ ամեն ինչ իրենն է։ Այսօր էլ Հայրը կանչում է մեզ ու աղաչում, որ թողնենք մեր դառնությունն ու ինքնարդարությունը, և գանք Իր շնորհի սեղանին, մասնակցենք ուրախության խնջույքին։

Սիրելինե՛ր, եկե՛ք չմնանք դրսում։ Եկե՛ք մտնենք ուրախության մեջ։ Հայրն այսօր էլ դուրս է գալիս մեզ հանդիպելու և ասում է․

«Որդի՛ս, դո՛ւստրս, դու միշտ ինձ հետ ես։ Ամեն ինչ, որ իմն է, քոնն է։ Միացի՛ր իմ ուրախությանը»։

Նո՞ր եք: Լրացրեք մեր այցելուի քարտը

Կարող եք նաև զանգահարել կամ գրել մեզ

Մեր հեռախոսահամարը՝

818.405-9070

Էլեկտրոնային փոստ՝

contact@coachurch.org