Աղոթքի ծառայություն

ՆԵՐԱԾԱԿԱՆ

Քրիստոնեական Առաքելություն Հայոց Եկեղեցին հատուկ ուշադրություն եւ նշանակություն է տալիս աղոթքի կարեւորությանը եւ ազդեցությանը։ Աղոթքը՝ Աստծո բոլոր զավակների համար Հայր Աստծո հետ կենդանի հաղորդակցությունը ապահովելու միջոց է, Իր միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով՝ Սուրբ Հոգու ազդեցությամբ։ Եկեղեցում շեշտադրվում է դրա անհրաժեշտությունը եւ նշանակությունը՝ աստվածճանաչման եւ ինքնաճանաչման մեջ աճելու համար։

Աղոթքի ընթացքում ճանաչում ենք Աստվածաշնչում ներկայացվող Աստծո խորհուրդները եւ նպատակները։ Սովորեցվում է գոհացող սիրտ ունենալ անկախ պայմաններից եւ պարագաներից, խնդրել Աստծո թագավորությունը, բարեխոսություն անել բոլոր մարդկանց համար, սովորել հավատքով եւ համբերությամբ սպասել Աստծո խոստումների իրականացմանը։

ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԱՂՈԹՔՆԵՐ

Եկեղեցում հիմնական աղոթքները կատարվում են․
Ամեն կիրակնօրյա պաշտամունքից 40-50 րոպե առաջ եւ պաշտամունքից հետո։
Ամեն չորեքշաբթի ժամը 18:30 ից 19-30։
Ամեն ամսվա վերջին երեքշաբթի օրը ժամը 19:00- 21:00
Տեղի են ունենում նաեւ այլ անհրաժեշտ պարագաներում (Սուրբ Ծնունդ, Սուրբ Զատիկ, Պենտեկոստե եւ այլն):

Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս աղոթքով միաժամանակ կապվել անկախ հեռավորությունից, տարածությունից։ Մեր աղոթքի ընթացքում մեզ հաճախ միանում են մեր սիրելիները տարբեր նահանգներց եւ երկրներից։

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  • Աղոթքի ընթացքում մասնակիցների մեջ առաջանում է ջերմ եւ սիրո հաղորդակցություն։
  • Մխիթարվում եւ քաջալերվում են Աստծո սիրուց եւ Նրա խոստումներից։
  • Լցվում են գովաբանությամբ եւ ուրախությամբ երբ մարդիկ դառնում են Աստծուն՝ ազատագրվելով իրենց մեղքերից, երբ հիվանդները բժշկվում են, ընտանիքում, եկեղեցում եւ շրջապատում տեղի են ունենում աստվածահաճո բարեփոխություններ։

Ականատես ենք եղել Աստծո միջամտությունը մարդկանց կյանքում Սուրբ Հոգու զորությամբ, եւ ակնկալում եւ սպասում ենք Սուրբ Հոգու ավելի զորավոր ներգործությանը։
Ցանկացողները կարող են իրենց կարիքների, խնդիրների համար դիմել եկեղեցուն եւ այն կներկայացվի աղոթքի մասնակիցներին եւ դրանց համար կկատարվեն աղոթքներ։

Եկեղեցում գործում է նաեւ այցելության խումբ։
Տարբեր կարիքների համար մարդիկ դիմում են եկեղեցուն, մենք կապվում ենք այդ մարդկանց հետ, եւ անհրաժեշտության դեպքում կազմակերպում այցելություն։

Հարցե՞ր ունեք։ Սիրով կպատասխանենք Ձեզ։

Կարող եք գրել մեզ կամ զանգահարել։

Մեր հեռախոսահամարը՝

818.242.9213

Էլեկտրոնային փոստ՝