Ծառայության ժամեր
Պաշտամունք (հայերեն)՝ կիրակի ժ. 10:50
Աստվաշածնչյան սերտողություն
ուրբաթ երեկոյան ժ. 7:30-ին
Կապի տվյալներ
Հեռախոս՝ 818.405.9070
Ժամեր՝ երեքշաբթիից կիրակի ժ.8-ից 8-ը
Էլփոստ՝ contact@coachurch.org
Հասցե
7400 Tujunga Ave, North Hollywood CA 91605
Ջերմ ողջույններ
Ե՛կ, Ինչպես որ կաս
Բարի գալուստ Քրիստոնեական Առաքելություն Հայոց Եկեղեցու (ՔԱՀԵ) կայք: ՔԱՀԵ-ն ոչ դավանաբանական քրիստոսակենտրոն, Աստվածաշնչի վրա հիմնված եկեղեցական համայնք է Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի Հյուսիսային Հոլիվուդ քաղաքում:
Մեր եկեղեցին հիմնադրվել է 1990-ականների սկզբին՝ 1988-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից տուժած ընտանիքներին օգնելու վեհ առաքելությամբ: Այդ ժամանակվանից ի վեր մենք հավատարմաբար հետամուտ ենք եղել երկու հիմնական նպատակներին՝ տեղայնորեն տարածել Հիսուս Քրիստոսի Ավետարանը եւ ԱՄՆ-ից դուրս օգնության ձեռք մեկնել: Մեր առաքելությունը տարածվել է հիմնականում Հայաստանում, բայց նաեւ աշխարհի այլ մասերում՝ օգնելու կարիքավորներին՝ Բարի Լուրը տարածելիս:
Եթե ցանկանում ես առաջնորդվել քրիստոնեական կյանքիդ մեջ, ապա ճիշտ տեղում ես: Բոլորս էլ բախվում ենք դժվարությունների, եւ ինչպես Հռովմայեցիս 3:23-ում ասվում է «բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից», բայց մենք խորապես հավատում ենք Աստծո Խոսքի փոխակերպող զորությանը ցանկացած իրավիճակի պատասխաններ եւ լուծումներ տալու համար:
Աստվածաշունչն ասում է.
«Ով որ կանչի Տիրոջ անունը, կփրկվի» (Հռոմեացիս 10.13):
Մեր նպատակն է շենություն բերելու միմյանց Հիսուս Քրիստոսում՝ որն է միակ Ճանապարհը, Ճշմարտությունը եւ Կյանքը: Սա է պատճառը, որ անկախ քո իրավիջակից դու կարող ես այսօր ընդունել այն հրաշալի ծրագիրը, որը Տերն ունի քո կյանքի համար:
Մեր դռները բաց են ամեն մարդու համար, քանի որ ապավինում ենք ենք Սուրբ Հոգու զորությանը, որն արտահայտված է մեր սիրառատ համայնքում:

Նո՞ր եք: Լրացրեք մեր այցելուի քարտը
Կարող եք նաև զանգահարել կամ գրել մեզ
Մեր հեռախոսահամարը՝
818.405-9070