Քրիստոնեական Առաքելություն Հայոց Եկեղեցում կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում՝ երախտագիտություն հայտնելու եկեղեցում երկար տարիներ ծառայություն իրականացրած Մայք Ապելյանին, Վազգեն Թոփալյանին և Բերթա Թոփալյանին, ովքեր տարիների ընթացքում իրենց կյանքն են նվիրել Տիրոջն ու Նրա սուրբ տան շենացմանը։
Նրանց ծառայությունը չի սահմանափակվել միայն եկեղեցու կազմակերպչական և առօրյա կյանքում ակտիվ մասնակցությամբ, այլ դարձել է հավատքի և նվիրումի կենդանի վկայություն՝ ոգեշնչող օրինակ համայնքի մյուս անդամների համար։
Միջոցառման ընթացքում առանձնահատուկ շեշտադրվեց նրանց անձնվեր աշխատանքը, հոգևոր նվիրվածությունը և անգնահատելի ներդրումը եկեղեցու աճի, ամրապնդման և առաքելության իրականացման գործում։


