Երկիրն իր պտուղը տվեց. Աստված, մեր Աստվածը թող օրհնի մեզ։
Սաղմոս 67։6
ՔԱՀ եկեղեցում նշվեց Բերքի օրը՝ համախմբելով եկեղեցու բոլոր անդամներին՝ իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնելու Աստծուն Նրա առատ օրհնությունների համար։ Օրը լցված էր փառաբանությամբ, աղոթքով և սրտաբուխ երախտագիտությամբ։
Տոնը հիշեցրեց բոլորին, որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է (Հակոբոս 1։17), և որ իսկական բերքը նաև այն սրտերում է, որոնք փոխակերպվում են Նրա շնորհով։
Բերքի օրը դարձավ ևս մեկ հիշեցում Աստծու մշտական հոգածության մասին․ ինչպես Նա է սերմ ցանողին սերմ պարգևում և ուտելու հաց (Բ Կորնթացիս 9։10), այնպես էլ Իր ժողովրդին կոչ է անում ապրել երախտագիտությամբ լի սրտերով և բաց ձեռքերով՝ տարվա ընթացքում սերմանելով սեր ու բարություն։


