Ինչքա՜ն բարի և ինչքա՜ն ցանկալի է, որ եղբայրները բնակվում են միասին, իրար հետ։

Սաղմոսներ 133։1

Քրիստոնեական Առաքելություն Հայոց եկեղեցու տղամարդկանց սերտողության խումբը՝ եկեղեցու հովիվ Վեր․ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ, տարբերվող ու առանձնահատուկ օր անցկացրեց բնության գրկում՝ փոխադարձ վստահությամբ, խաղաղությամբ և եղբայրական ջերմությամբ լի մթնոլորտում։ Օրը մեկնարկեց միասնական աղոթքով ու Աստվածաշնչյան խորհրդածությամբ: Խորհրդածության համար ընտրվել էր Ա Տիմ․ 2:8-ը, ուր առաքյալը հորդորում է եկեղեցու տղամարդկանց շարուանակաբար աղոթք բարձրացնել առ Աստված՝ մաքուր ձեռքերը վեր բարձրացնելով՝ առանց բարկության և երկմտանքի։ Կարևորեց Աստծո Խոսքին հնազանդ աղոթող տղամարդու դերը եկեղեցում։ Խորհրդածությանը հաջորդեցին անկեղծ զրույցները հավատքի, ծառայության և առօրյա կյանքի մարտահրավերների շուրջ։ Տղամարդիկ կիսվեցին իրենց փորձառություններով՝ միմյանց ոգեշնչելով և քաջալերելով։

Բնության մոտ գտնվելը իդեալական պայմաններ էր ապահովում Աստծո ներկայությունը զգալու և հոգևոր լիցքերով հարստանալու համար։ Ժամանակը հագեցած էր նաև համատեղ ճաշով, խաղերով։ Այս հանդիպման նպատակն էր խորացնել հավատքը, ամրապնդել եղբայրական կապերը և վերանորոգել հոգևոր կապը Աստծո հետ։