Որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը․․․
Ղուկաս 2։30
Քրիստոնեական Առաքելություն Հայոց եկեղեցու անդամներն այցելեցին «Արարատ տուն» մեծահասակների խնամքի կենտրոն՝ Սուրբ Ծննդյան բարի լուրն ավետելու նպատակով։ Գեղեցիկ ավանդույթ դարձած ամենամյա այցն իրականացվում է Սուրբ Ծննդյան Գալստյան շրջանում՝ հետապնդելով մի նպատակ՝ մեծահասակներին ևս հաղորդ դարձնել Տիրոջ ծննդյան հրաշքին։
Այցելության ընթացքում եղբայրներն ու քույրերը ջերմությամբ ողջունեցին «Արարարտ տանը» հանգրվանածներին՝ կիսվելով ժպիտներով, սիրալիր զրույցներով և աղոթքով։ Եկեղեցու երգչախումբը պատրաստել էր Սբ․ Ծննդյան երգեր, որոնք ներկաները լսեցին մեծ ուրախությամբ և ոգևորությամբ, ոմանք նաև միացան երգչախմբի կատարումներին։
ՔԱՀ եկեղեցու ավագ հովիվ վեր․ Հովհաննես Հովսեփյանը աստվածաշնչյան պատգամ հնչեցրեց՝ հիշեցնելով ներկաներին Սիմոն Ծերունու փորձառությունը, ում աչքերը տեսան փորկությունը (Ղուկաս 2։25-31)։ Ընդգծելով Սուրբ Ծննդյան կարևորությունը յուրաքանչյուր քրիստոնյանի համար՝ Հովհ․ Հովսեփյանն ասաց․ «Թող Հիսուս Քրիստոսի Ծննդյան ավետիսը ձեր կյանքը լցնի լույսով, հույսով, հավատքով, խաղաղությամբ և սիրով, կարողանաք Աստծո հետ ձեր կապն ամուր պահել։ Աշխարհի վրա միայն մեկ մնայուն կապ կապը, որը չի կտրվի․ դա Աստծո հետ կապն է, որը Տեր Հիսուսի միջոցով Աստված կազմեց ու կառուցեց»։
Եկեղեցու անդամների կողմից նաև հյուրասիրություն կազմակերպվեց։
Գեղեցիկ օրը անմոռաց պահերը պարգեց թե՛ ՔԱՀ եկեղեցու, թե՛ «Արարատ տան» անդամներին։


