2025 թվականի մայիսի 18-ին Քրիստոնեական Առաքելություն Հայոց Եկեղեցին (ՔԱՀԵ) հյուրընկալեց մի հատուկ միջոցառում՝ Վեր. Հովհաննես Հովսեփյանի պաշտոնակոչությունը որպես ՔԱՀԵ-ի գլխավոր հովիվ։ Այս օրը լեցուն էր փառաբանությամբ, հաղորդակցությամբ և գոհունակությամբ։ Ընտանիքներն ու բարեկամները հավաքվել էին՝ խորհելու Աստծու հավատարմության վրա և նշելու այն նոր ծառայական շրջանը, որը Աստված պատրաստել է եկեղեցու համար։ Միջոցառման ընթացքում հնչեցին սրտաշարժ փառաբանություններ, ոգեշնչող վկայություններ և ուրախ պահեր, որոնք հիշեցրին բոլորին համայնքի զորության և Աստծու ներկայության մասին։
Ինչպես գրված է Սաղմոս 126.3-ում՝ «Մեծ բաներ արեց Տէրը մեզ համար, ուրախացանք»։ Սիրով հրավիրում ենք դիտելու տեսանյութը և լուսանկարները, որոնք փոխանցում են այդ հիշարժան օրվա գեղեցկությունն ու հոգևոր մթնոլորտը։ Թող դրանք լինեն հիշեցում Աստծու շարունակական գործի մասին մեր կյանքում և մեր բաժնեկից հավատքի ուժի մասին։















































































