Նախօրեին Քրիստոնեական Առաքելություն Հայոց եկեղեցին տոնում էր հիմնադրման 34-ամյակը։ Միջոցառումը ուղեկցվեց տոնական պաշտամունքով և խաչքարի բացման հանդիսավոր արարողությամբ։

Այս նշանակալի առիթը համախմբել էր համայնքի անդամներին, հավատակից ընկերներին, հովիվներին և մի շարք այլ հյուրերի՝ միասնաբար շնորհակալություն հայտնելու Աստծուն անցած տարիների ծառայության, հավատքի մեջ սերունդներ  դաստիարակելու և առաջնորդության համար։ Տոնական պաշտամունքի ընթացքում հնչեցին աղոթքներ, փաբանական երգեր, ինչպես նաև շնորհակալական խոսքեր, որոնցում ընդգծվեց եկեղեցու կարևոր առաքելությունը՝ տարածել Ավետարանը և ծառայել համայնքին։

Խաչքարի բացման արարողությունը խորհրդանշական էր բոլորի համար։ Խաչքարը պատրաստվել է Գյումրիում, ապա տեղափոխվել Լոս Անջելես,   նվիրված է հավատքի համար պայքարած ու նահատակված հավատացյալներին։ Այն ծառայում է որպես հիշատակի ու հոգևոր տոկունության խորհրդանիշ՝ լինելով վկան հավատքի, պատմության և մշակութային ժառանգության։

Խաչքարի բացման արարողությունը փոխադարձ և օրհնության աղոթքով առաջնորդեց Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության հովիվ Վեր․ Հենրիկ Շահնազարյանը։ Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին եկեղեցում նախորդ տարիներին ծառայություն իրականացրած հովիվները՝ Վեր. Պերճ Ճամպազեանը և Վեր․ Դանիել Ալպարեանը։

Խաչքարի բացման արարողությանը հաջորդեց միասնական հաղորդակցություն և հյուրասիրություն։