Ապրիլ 27-ին Քրիստոնեական Առաքելություն Հայոց Եկեղեցում տեղի ունեցավ զույգերի ամենամսյա ծառայությունը, որին մաս կազմեցին 19 զույգ: Հավաքույթը ոչ միայն հաղորդակցության հրաշալի պահեր ստեղծեց, այլև առիթ տվեց մտորելու ՝ աստվածաշնչյան ընտանիքի կարևորության մասին:
Վերապատվելի Հովհաննես Հովսեփյանը շարունակեց դասընթացը, որը հիմնված է Գարի Չափմանի <<Ամուսնության չորս եղանակները >> գրքի վրա: Այս անգամ անդրադարձավ “գարնան եղանակին”, որը իր մեջ ներառում է ոչ միայն զարթոնքի, նորոգման, աճի և ինքնաճանաչողության շրջանները այլև լի է տարբեր մարտահրավերներով և փորձություններով: Վեր. ՝ Հ. Հովսեփյանը մեջբերեց Երգ Երգոց գրքից 2գլխ. 2:10-15, առավել կարևորելով 15-րդ համարը , որը խոսում է փոքր աղվեսների մասին, որոնք ավերումեն խաղողի այգիները: Նա հորդորեց զույգերին զերծ մնալ տարատեսակ գայթակղություններից՝ քաջալերել, օգնել միմյանց և ամուր պահել իրենց հավատքը:
Հավաքույթը թեմատիկ բնույթ էր կրում, որը լեցուն էր ինչպես հայկական ավանդական համեղ ուտեստներով, այնպես էլ զարադարանքներով: Ավանդական տարազները էլ ավելի գեղեցկացրեցին մեր զույգերին՝ լուսանկարվելով Արարատ լեռան ֆոնի ներքո: Այդ նկարները հետո վերածվեցին հայկական մուլտֆիլմի մոտիվներով պատկերների և հաճելիորեն ուրախացրեցին մեր զույգերին: Հաջորդ հետաքրքիր բաժիններից մեկը խաղերն էին, որոնք զվարճալի ընթացք հաղորդեցին մեր հավաքույթին: Վերջում զույգերին առիթ տրվեց աղոթել միմյանց համար: Այս հավաքույթը ևս մեկ անգամ համախմբեց Աստծո զավակներին՝ տարբեր զույգերի , ովքեր հոժարությամբ ծառայում են ոչ միայն իրենց ընտանիքներին ալյև եկեղեցուն:





















