Գիրք նվիրելու օրը վերածվեց իսկական տոնի «Հայասսա» հայկական շաբաթօրյա դպրոցում՝ համախմբելով դպրոցի աշակերտներին, ծնողներին և հյուրերին գրքի ու ընթերցանության շուրջ։ Օրվա հատուկ հյուրն էր գրող, «Գորգի աշխարհը» գրքի հեղինակ Վահե Ղուկասյանը, ով երեխաներին ներկայացրեց իր ստեղծագործությունը և պատմեց գրքի ստեղծման հետաքրքիր պատմությունը։
Միջոցառումը անցավ ջերմ ու ստեղծագործ մթնոլորտում․ երեխաները ոչ միայն լսեցին հեղինակի խոսքը, այլև ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, հարցուպատասխանին և ինտերակտիվ խաղերին։ Այս հանդիպումը դպրոցի սաների համար դարձավ լավ հնարավորություն՝ ավելի մոտիկից ճանաչելու հայ գրականությունը, ինչպես նաև հասկանալու, թե ինչպես է ծնվում գիրքը։
Գիրք նվիրելու գեղեցիկ ավանդույթը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ընթերցանությունը ոչ միայն գիտելիքի աղբյուր է, այլև հոգևոր արժեք, որը միավորում է սերունդներին։


